Մարտի 1-ի վերաբացված գործով դատ է ընթանում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ավելի քան 7 տարում այդպես էլ Մարտի 1-ի գործով մեղավորները չբացահայտվեցին։ Առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշելու, թե մարտի 1-ին սպանվածներից ովքեր էին զոհեր, ովքեր՝ հանցագործներ, բոլոր 10 զոհվածների ընտանիքներին պետական բյուջեից 30-միլիոնական դրամ տվեցին։ Պետբյուջեից նման շռայլ վերաբերմունք չի ցուցաբերվում սահմանը պաշտպանելիս հերոսաբար զոհվածների ընտանիքներին։ Այդ մեծ գումարները մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին տվեցին, որ նրանք լռեն, համակրանք տածեն մարտի 1-ի բախումների ժամանակ փողոցային հրամանատարի դեր կատարած, դրա համար ազատազրկված Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Քանի մոտենան ԱԺ ընտրությունները, այնքան Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այլ «նախկինների» հանդեպ դատական գործեր-շոուներ են լինելու, դատական բազում նիստեր են լինելու, դրանք անցկացնելու համար պետբյուջեի փողերը մսխելու են։ Դատական շոուները շարունակվելու են, քանի դեռ դրանք դիտող, դրանց հավատացողներ կան։
Ոսկան Սարգսյան